ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթություններն են Արևմտյան Բալկաններն ու Հարավային Կովկասը

ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթություններն են Արևմտյան Բալկաններն ու Հարավային Կովկասը
04.01.2014 | 17:17

ԵԱՀԿ-ի 2014 թվականի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է շոշափելի նպաստ ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, մարդկանց կյանքի բարելավման և կազմակերպության գործելու ունակության ուժեղացման գործում։ Բուրխալտերը ասել է, որ շվեյցարական նախագահության աշխարհագրական առաջնահերթություններն են Արևմտյան Բալկաններն ու Հարավային Կովկասը: Տարածաշրջաններից յուրաքանչյուրի համար նա հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ դեսպաններ Գերհարդ Աթոուդմանին և Անգելո Գնիդինգերին։ Սերբ դիվանագետ Ռադոյկո Բոգոյևիչը 2014 թվականին կլինի ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացում։
Դիդիե Բուրխալտերը հավելել է, որ Շվեյցարիայի նպատակն է լինելու հակամարտությունների կանխարգելման և տևական լուծումների հասնելու գործում միջնորդության ասպարեզներում ԵԱՀԿ-ի ներուժի հզորացումը։
«Արևմտյան Բալկաններում մենք ցանկանում ենք հաշտեցումը և տարածաշրջանային համագործակցությունը դարձնել քննարկման թեմա։ Բացի այդ, ԵԱՀԿ-ն պետք է աջակցող դեր խաղա Բելգրադ - Պրիշտինա համաձայնության իրականացման գործում։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, մենք կաշխատենք գոյություն ունեցող ձևաչափերի հետ՝ աջակցելու ձգձգվող հակամարտությունների լուծման որոնմանը», -հայտարարել է ԵԱՀԿ-ի նոր նախագահողը։

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ